ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ․ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համարում է անօրինական, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներից օկուպացնելու փաստի առիթով շեշտում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Էդուարդ Ֆիլիպը նաև շեշտում է, որ Ադրբեջանում մինչև օրս պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք: Էդուարդ Ֆիլիպը, ով այցելել է Հայաստան, այս մասին շեշտեց՝ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան: