Ռուսաստանի նպատակն է ամրագրել խաղաղապահ ուժերի լիազորությունները
Ռուսաստանը ոչ թե փոխել է իր դիրքորոշումը տարածաշրջանի նկատմամբ, այլ փորձում է իր նպատակներն իրականացնել։ Ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Բաքվի տեսանկյունից՝ Ադրբեջանում, ամրագրված է ընդամենը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, բայց խնդիր կա, որ ստորագրվի առնվազն երկկողմանի՝ ՌԴ-Ադրբեջան պայմանագիր, որպեսզի շատ ավելի մանրամասն ամրագրվի, թե այդ խաղաղապահ ուժերն ինչ լիազորություն ունեն, անդրադառնալով հետպատերազմյան տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարմանը՝ ասուլիսում կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։