ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԻ, ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՆԱԵՒ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՁԵՒՈՎ. իրանագետ
Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կողմից անցակետ տեղադրելու, իրանական պետհամարանիշներով բեռնատարները ստուգելու, ինչպես նաեւ գումար գանձելու գործընթացը լրջագույն ահազանգ է, որի խնդրով պետք է զբաղվի հատկապես Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։