Последние новости

обзор прессы

2025-05-07 11:01

Պակիստանի ՊՆ․ Պատրաստ ենք դադարեցնել ռազմական հակամարտությունը, եթե Հնդկաստանն էլ դա անի

Պակիստանը պատրաստ է դադարեցնել Հնդկաստանի հետ ռազմական հակամարտությունը, եթե Նյու Դելին նույնպես համաձայնի դա անել, հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Վերջին երկու շաբաթների ընթացքում մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք թշնամական գործողություններ չենք ձեռնարկի Հնդկաստանի դեմ։ Սակայն, եթե մեզ վրա հարձակվեն, մենք կպատասխանենք։ Եթե Հնդկաստանը նահանջի, մենք անպայման կդադարեցնենք այս լարվածությունը», - ասել է Ասիֆը Bloomberg TV-ին տված հարցազրույցում։