Հայտնի են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի և անդամների անունները
Հայաստանում Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, ժողովի ընթացքում ճշտվել են հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և որոշումներ է կայացվել Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Ժողովը քննել և գնահատել է շրջանավարտ ՀՅԴ Բյուրոյի եռամյա գործունեությունը, ներկազմակերպական խնդիրներն ու անելիքները: