ՓԵՆԻՆԳԹՈՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՄԵՆ ԻՆՉԻ
Անցած շաբաթ հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի առանձին վարույթի անջատված մասով նախաքննությունն ավարտված է և ուղարկված դատախազին։ Որպես մեղադրյալներ այնտեղ նշվում են չորս հոգի՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։ Դա «Մարտի 1»-ի գործի լոկ մի մասն է, և այն նույնիսկ չի շոշափում 10 քաղաքացիների մահվան հարցը, թեև իշխանությունները ներշնչում են հասարակությանը, թե գործը հետաքննված է և բոլոր շեշտադրումներն արված են։ Մեղադրյալի դերում ներկայացված է այն ժամանակվա իշխանությունը, իսկ ընդդիմությանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, քննությունը գիտակցաբար և կանխամտածված դիտարկում է բացառապես իբրև վկա և պատասխանատվության ենթարկել չի պատրաստվում։