RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ անձանց ամենամյա ցուցակում, որը հրապարակել է Financial Times բրիտանական թերթը։ Նա հայտնվել է «Լիդերներ» անվանակարգում։
Այդ նույն անվանակարգում նշված են Nvidia-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Ջենսեն Հուանգը, Սպիտակ տան աշխատակիցների աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, Oracle-ի գործադիր փոխնախագահ Սաֆրա Կացը, բրիտանական MI6 հետախուզական ծառայության ղեկավար Բլեյզ Մետրևելին և BYD ավտոարտադրողի գործադիր փոխնախագահ Ստելա Լին։
Ցուցակում ներառված են նաև գործարար Փիտեր Թիլը, Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանին, Reform UK կուսակցության առաջնորդ Նայջլ Ֆարաջան, Goldman Sachs-ի գործադիր տնօրեն Դևիդ Սոլոմոնը և կանանց ֆուտբոլի մի շարք ակումբների սեփականատեր Միշել Կանգը։
News.am
