Այսօր աշխատավայրից ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը: Ինչպես հաղորդում է «Ազատությունը», տեղեկությունը հաստատել են քաղաքապետարանից:
«Ազատության» տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետի պարտակությունները կատարող Առաքելյանն ու Չադրյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ քիչ անց մանրամասներ կհայտնեն:
168.am
