Փետրվարի 17-ին Եվրոպական Միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) նոր ղեկավար։
Կոյվուն իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ին՝ փոխարինելով Մարկուս Ռիտերին։
Սատու Կոյվուն Ֆինլանդիայի ոստիկանության ավագ սպա է՝ ազգային և միջազգային մակարդակներում ավելի քան 35 տարվա փորձով։ Նա միջազգային լայնածավալ փորձ է ձեռք բերել ՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում պաղեստինյան տարածքներում, Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում։
EUMA առաքելության ղեկավար նշանակվելուց առաջ աշխատել է Ֆինլանդիայի ազգային ոստիկանության խորհրդում, որպես Էսպոոյի աշխատակազմի ղեկավար։
Քաղաքացիական առաքելությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցման ԵՄ ջանքերի կարևոր բաղադրիչ է։
Առաքելության նպատակն է վերահսկել և զեկուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում տեղում տիրող իրավիճակի մասին և նպաստել այդ տարածքներում անվտանգությանը։ ԵՄ-ի այժմյան դիտորդական մանդատը գործում է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Առաքելությունը ներառում է ավելի քան 200 միջազգային և տեղացի աշխատակից։ EUMA-ի դիտորդները և քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ 25 անդամ պետություն, ինչպես նաև Կանադան։
News.am
