Логотип

ԵԽ-ի նախագահ․ Հորմուզի նեղուցի շրջափակումը չի կարող պատասխան քայլ լինել

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան քննադատել է Իրանի նավահանգիստների՝ ԱՄՆ կողմից ռազմածովային շրջափակումը՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարելով, որ «շրջափակումը չի կարող պատասխան քայլ լինել»։

«Կարծում ենք՝ շրջափակումները մյուս խնդիրները չեն լուծում»,- ասել է նա։ Կոշտան որպես առաջընթացի առավել կենսունակ ուղի է նշել այս շաբաթ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում անցկացված՝ Հորմուզի նեղուցում պաշտպանական գործողություններ ձեռնարկելու պատրաստակամ երկրների կոալիցիայի համաժողովը։

«Մենք ճիշտ ենք վարվում, և ճիշտ ճանապարհն այդ հարցը միջազգային իրավունքին լիովին համապատասխան լուծելն է»,- ասել է նա։ Պատասխանելով անցյալ շաբաթ Չինաստանի և Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շրջափակման մասին հարցին՝ Կոշտան պնդել է, որ առաջընթացը դեռևս «անհնարին» չէ։

«Իդեալական աշխարհում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից մենք նման մանդատ կունենայինք, սակայն անհնար չէ գործել այլ շրջանակում, ոչ թե որպես այս պատերազմի, այլ որպես խաղաղ լուծման մաս»,- ասել է նա։

Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելել է, որ ինքը «մատները խաչել է» Լիբանանի և Իսրայելի միջև Վաշինգտոնում այսօր անցկացվելիք ուղիղ բանակցություններում առաջընթացի համար և դատապարտել է Իսրայելին՝ իր հարևանի վրա հարձակումներով միջազգային իրավունքը խախտելու համար։

News.am