Логотип

ՌԴ ԱԽ․ Իրանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը երկրում

Իրանի իշխանությունները պահպանում են վերահսկողությունը երկրի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։

«Ներկայում իրանական իշխանությունները պահպանում են վերահսկողությունը երկրի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ։ Պետական և ռազմական կառավարման համակարգը գործում է կայուն»,-նշել են ՌԴ Անվտանգության խորհրդում։

ՌԴ ԱԽ-ում արձանագրել են, որ Իրանում չեն նկատվում հուզումներ և ներքին անկարգություններ, որոնց հույսն այդքան ունեին Վաշինգտոնում և Թել Ավիվում։

Ընդհակառակը` ԱՄՆ-ի և Իսրայելի ներխուժման ֆոնին Իրանի տարբեր սոցիալ-քաղաքական խմբերը համախմբվել են կենտրոնական իշխանության շուրջ, իսկ առավել արմատական ընդդիմադիր ուժերն անցել են խորը ընդհատակ։

Sputnik Արմենիա