Логотип

Սամվել Կարապետյանը Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց է սկսել

Գործարար և բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հրաժարվում է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից։ Նա այդ մասին հայտարարել է դատարանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է նրա դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։

Դատավոր Վահե Դոլմազյանը նրա ինքնության վերաբերյալ հարց է ուղղել։

«Ես ՀՀ-ի քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի և Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց ենք սկսել»,– ասել է նա։

Կարապետյանը նաև հայտնել է` ունի բարձրագույն կրթություն, տնտեսագիտության դոկտորի կոչում, ամուսնացած է, ունի 3 չափահաս երեխա, իր խնամքին ոչ ոք չկա։

«Աշխատում եմ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ունեի աշխատանք` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն էի»,– նշել է նա։

Sputnik Արմենիա