Логотип

Դատախազը պահանջում է Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով

Դատախազը միջնորդել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել:

«Դատարանը դեռ որոշում չի կայացրել, այս պահին ընդմիջում է հայտարարվել», – հայտնեցին դատարանից։