ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները հինգշաբթի մերժել են Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով օրինագիծը, որը նշանավորեց նախագահ Թրամփի հաղթանակը և ևս մեկ պարտություն սահմանադրական մաքրախնդիրների (purist) համար, որոնք պայքարում են արտասահմանում ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ Կոնգրեսի բացառիկ լիազորությունը վերահաստատելու համար, գրում է The Hill-ը։
Արդյունքում Ներկայացուցիչների պալատի 213 անդամ քվերակեց կողմ և դեմ քվեակեց 214 անդամ, որոշիչ մեկ ձայնը պատկանում էր Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամին։
Թոմաս Մեսին (Կենտուկի նահանգ) կոչ արեց Հանրապետական կուսակցության առաջնորդներին աջակցել բանաձևին։ Դեմոկրատներից մեկը՝ Ջարեդ Գոլդենը (Մեն նահանգ), միացավ հանրապետականների մեծամասնությանը՝ դեմ արտահայտվելով դրան։
Քվեարկության գործնական հետևանքներն աննշան են։ Նույնիսկ եթե բանաձևն ընդունվեր, Սենատը բազմիցս մերժել է նմանատիպ միջոցառումները։ Այս քվեարկություններից վերջինը տեղի ունեցավ չորեքշաբթի օրը, երբ վերին պալատը հեշտությամբ մերժեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակելու մասին բանաձևը։
Ընդսմին, Ներկայացուցիչների պալատում օրինագծի ձախողումը նաև քաղաքական ազդանշան է այն մասին, որ Կոնգրեսի երկու պալատներն էլ, չկարողանալով սահմանափակել Թրամփի միակողմանի լիազորությունները Թեհրանի դեմ պատերազմ սկսելու հարցում, հավանություն են տվել նրա լիազորություններին դա անելու համար, գրում է պարբերականը։
News.am
