Логотип

Թրամփը կարող է նոր փոխզիջումների գնալ Իրանի հարցում՝ պատերազմն ավարտելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ նոր փոխզիջումների Իրանի հարցում, քանի որ ցանկանում է ավարտել հակամարտությունը, տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով Պարսից ծոցի բարձրաստիճան պաշտոնյային։

«Ես կարծում եմ՝ նա կգնա նոր փոխզիջումների… Նա լուրջ է բանակցությունների հարցում և շատ է ցանկանում, որ դա ավարտվի, բայց իրանցիներն առայժմ հրաժարվում են տալ այն, ինչ նրան պետք է, որպեսզի պահպանի դեմքը և դուրս գա հակամարտությունից»,- պարբերականը մեջբերել է աղբյուրի խոսքերը։

News.am