«Եռագլուխ» բառը երևի շփոթել եք, ոնե պիտի ասեք՝ բազմագլուխ, որովհետև ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում հասարակության ճնշող մեծամասնությանը դարձնել ընդդիմադիր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, ԱԺ–ում կառավարության 2021–2026 թվկանների 2025–ի կատարողականի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ես հասկանում եմ, որ կործանում, աղետներ բերած միագլուխ ուժի վերաբերյալ փորձում եք մեծ թվեր ներկայացնել, իրականությունը այդպես չէ, պատերազմ բերողն էլ եք դուք, աղետներ բերածն էլ եք դուք, կորուստներ բերածն էլ եք դուք և շարունակաբար բերելու եք, եթե մնաք իշխանության։
Եթե հայ ընթերցողն ուշադիր կարդա ձեր այս զեկույցները, սկզբում կտեսնի հերոս Սասունցի Դավթի կերպարի մեջ մտած մի կառավարություն և նրա ղեկավար, որը հայ ժողովրդին բարեկեցություն, երջանկություն, հզորություն, արտաքին ազդեցությունից նվազեցումներ է բերում։ Կկարդա հաջորդ տարվա զեկույցը, որտեղ արդեն Սասունցի Դավթի կերպար վերցրած անձը կդառնա խիստ կրոնավոր, հավատացյալ և հոգևոր առաջնորդություն կվերցնի, հաջորդ տարվա զեկույցում արդեն ընկճված, պարտված, հանձնվողի հոգեբանությամբ մի կերպարի կհանդիպի, իսկ վերջում, քանի որ մոտենալու է նոր խաբելու ժամանակահատվածը, կհանդիպի նորից զենք-զրահ հագած, բայց այս անգամ ոչ թե պատերազմի, այլ քաղաքացու առօրյա կյանքի համար զենք-զրահ հագած մի կերպարի։ Իրականում այս բոլորը հենց քաղաքական հրեշի իրական նկարագրություն է, որովհետև միայն հրեշը կարող է այսպես կերպարանափոխվել»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա անդրադարձավ նաև իշխանությունների կողմից քաղաքական ուժերի հասցեին հնչող գնահատականներին ու անձնական բնույթի վիրավորանքներին. «Դուք ի՞նչ եք դրանով ուզում անեք։ Հանրությանը ի՞նչ եք ուզում փոխանցեք, որ այս երկիրը պիտի շարժվի ատելության ու վիրավորանքների միջոցո՞վ։ Դուք այնքան թույլ եք, դուք թե Սամվել Կարապետյանից եք թույլ բազմակի անգամ, թե Գագիկ Ծառուկյանից եք թույլ, էլ չասեմ Ռոբերտ Քոչարյանից, էլ չասեմ բոլոր այն թեկնածուներից, որոնք ընդդիմության ճակատում պայքարում են ձեր դեմ»,–ասացնա։
News.am
