ԱՄՆ-ը և Իրանը կարող են շուտով համաձայնության հասնել, բանակցությունները գտնվում են վերջնական փուլում, հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով Պակիստանի անվտանգության ոլորտի աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ կողմերը առաջընթաց են գրանցել կուլիսներում դիվանագիտական գործընթացների միջոցով, և սպասվում է, որ առաջիկա հանդիպումը կավարտվի փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։ Դրանից հետո ամբողջական համաձայնագիրը կարող է մշակվել 60 օրվա ընթացքում։
Աղբյուրը նաև պնդել է, որ կողմերն արդեն սկզբունքային համաձայնությունների են հասել, իսկ տեխնիկական մանրամասները կավարտվեն ավելի ուշ։
Գործակալության տվյալներով՝ Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը միջնորդի դեր է խաղում գործընթացում։ Նա անցկացնում է բանակցությունները Թեհրանում և, ըստ տեղեկությունների, օգնել է առաջ մղել մի շարք բարդ հարցերի շուրջ քննարկումները։
News.am
