Իսրայելական բանակը Ջեդեյդե-Մարջեյուն քաղաքում ձերբակալել է Լիբանանի զինված ուժերի զինծառայող Պատրիկ Անդրանիկ Բաքարյանին։ Այս մասին հայտնում է լիբանանյան «Al Markazia» լրատվական գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ Բաքարյանը քաղաք էր եկել ընկերուհուն այցելելու նպատակով։ Այժմ ջանքեր են գործադրվում նրան ազատ արձակելու ուղղությամբ։ Ռազմական աղբյուրը հաստատում է, որ զինծառայողը անհետ կորել էր դեռևս երեք օր առաջ։ Նրա ճակատագիրը պարզելու համար հետաքննություն է ընթանում։
News.am
