Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել։ Աս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Ընկերության Աբովյանի լաբորատորիան այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացրել է խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են։ Ընկերությունից հավելում են, որ վարակազերծման աշխատանքներն իրականացվել և իրականացվում են պատշաճ կերպով։
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 11 մարդ է հոսպիտալացվել։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Sputnik Արմենիա
