ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին միջադեպերը վկայում և հաստատում են, որ պետք է վարժվել նոր իրողություններում ապրելուն։ Ադրբեջանի մշտական սադրանքների իրողություններում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի կյանքում իր «իրավունքները» ներկայացնելուն և ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթները սահմանափակելու փորձերին։