ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից վնասված շտապօգնության մեքենայի լուսանկարները
ՀՀ պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Սոթքում ադրբեջանական կրակոցների տակ հայտնված շտապօգնության մեքենան։
ՀՀ պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Սոթքում ադրբեջանական կրակոցների տակ հայտնված շտապօգնության մեքենան։
ՌԴ չի տեսնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման գործընթացում արևմտյան միջնորդության դրական արդյունքները։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցության շուրջ իրավիճակը միատարր չէ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Աշոտ Փաշինյանի գործով բերման ենթարկված ծնողների փաստաբաններին և ընդդիմադիր պատգամավորներին թույլ տվեցին մուտք գործել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ գտնվում են 44-օրյա պատերազմում զոհվածների մի քանի ծնողներ։
Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Վարչապետի որդին Աշոտ Փաշինյանն իր կամքով նստել է զոհվածներից մեկի մոր ավտոմեքենան, հետո անհասկանալի պատճառներով ճանապարհին իրեն դուրս նետել։ «Որդիների կանչ» ՀԿ–ն հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով մամուլում շրջանառվող տեղեկություններն Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի վերաբերյալ։
Ոստիկանները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, առևանգելու կասկածանքով բերման են ենթարկել 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին` նրանց հանդեպ ուժ կիրառելով։ Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` նշելով, որ ծնողներին բերման են ենթարկել «Որդիների կանչ» ՀԿ–ի շենքի մոտից և տարել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` մայիսի 19-ին նախատեսված եռակողմ հանդիպումը կնպաստի հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Սամվել Բաբայանի մամուլի ծառայության փոխանցմամբ, երեկ տեղի է ունեցել Բաբայանի և Արցախի նախագահի հանդիպումը։ Հանդիպմանը սակայն Արայիկ Հարությունյանը Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջը չի քննարկել, հաղորդում է «Ազատությունը»: