Քաղաքականություն

ՆԻԿՈԼԸ, ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ

2023-04-29 08:58
779

Փաշինյանը թույլ տվեց իրեն ներքաշել վտանգավոր խաղի մեջ՝ երաշխիքների դիմաց… Ապրիլի 18-ին խորհրդարանի ամբիոնից հնչած ելույթը հաստատեց այն թեզը, որ ռեժիմի պարագլուխը խաղում է բաց խաղաքարտերով։ Պատահական չէ, որ այդ նույն օրը Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (բնականաբար՝ ներառելով Արցախը), սակայն երաշխիքներ չկան, թե Ալիևը պատասխան քայլի կգնա, ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց Փաշինյանը, միևնույնն է, պատրաստ է ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»։