ՄՅՈՒՆԽԵՆ-2
Առաջին տպավորությունն այնպիսին էր, թե Փաշինյանն այս անգամ ավելի պարկեշտ տեսք ուներ, քան նույն Մյունխենում 2020 թվականին, Իլհամ Ալիևի հետ իր առաջին քննարկումների ժամանակ, երբ վերջինս գրեթե բացահայտ ծիծաղում էր Հայաստանի վարչապետի երեսին։ Գրեցի այս տողերն ու մտածեցի. իսկապե՞ս Փաշինյանն այս անգամ ավելի լավ տեսք ուներ։ Թե՞ արդեն այնքան ենք վարժվել միջազգային ասպարեզում նրա խայտառակ մկկոցին, որ երբ նա ինչ-որ հասկանալի բան է ասում, դա մեզ արդեն թվում է հռետորական արվեստի գագաթնակետ Փաշինյանի կատարմամբ...