Թուրքական ապրանքների տեղատարափն անխուսափելի է․ փորձագետը՝ էմբարգոն չեղարկելու մասին
Էմբարգոյի չեղարկումից հետո Հայաստանում անխուսափելիորեն թուրքական ապրանքների տեղատարափ կլինի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։