Պետք է կոտրել այն կարծրատիպը, թե Հայաստանն անվտանգ երկիր չէ ճամփորդելու համար
Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանը շարունակում է մնալ ոչ անվտանգ երկիր, դա է պատճառը, որ երկրում կազմակերպված զբոսաշրջությունը դեռ կայուն զարգացման փուլ չի մտել` չնայած նրան, որ այս տարի Հայաստանն ունեցել է 2,2 մլն զբոսաշրջիկ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։