Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել
Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով վերջին 30 տարում մոտ 80 հազար աղջիկ չի ծնվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Իշխող խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ հարց ուղղելով, նշեց, որ ինքը տեղեկություն է ստացել, որ բժիշկները ոչ աշխատանքային ժամերին գաղտնի աբորտ են անում: