Հոկտեմբերի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսել է երթևեկությունը Դալարիկ-Քարակերտ հատվածով, որտեղ հոկտեմբերի 12-ին բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։ Արդյունքում վնասվել էր ոչ միայն շարժակազմը, այլև վնաս էր պատճառվել երկաթուղային գծին և կոնտակտային ցանցին։
ՀԿԵ «Մասիս» Ուղեվորատար կայան ձեռնարկության վթարավերականգնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 16-ից վերականգնվել են նաև ուղևորափոխադրումները։
Այդ ժամանակահատվածում չեղարկվել են Երևան–Գյումրի–Երևան մերձքաղաքային ուղևորատար գնացքները, իսկ Երևան–Թբիլիսի–Երևան միջազգային չվերթն իրականացվել է ժամանակավոր սխեմայով։
ՀԿԵ–ն հերթական անգամ հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
