Логотип

Շարմազանով․ Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում

ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պետք է բոլոր ռեսուրսները դներ բացահայտելու ընդդիմադիր գործչի վրա հարձակվողների ինքնությունն ու խիստ իրավական պատժի ենթարկեր նրանց։

Միհրան Հակոբյանի պարագայում իշխանություններից նման բան սպասելն անշնորհակալ գործ է։

Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ, ու՞ր եք, ինչո՞ւ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ։

Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում։

Սա դատապարտելի ու զզվելի ակտ է»։

Aysor.am