Логотип

ՇՀԿ–ն դեմ է, որ Իրանի ներքին գործերին միջամտեն․ հայտարարություն

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) դեմ է Իրանի ներքին գործերին միջամտելուն: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

ՇՀԿ-ում ընդգծել են, որ կազմակերպությունը հավատարիմ է պետությունների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգային հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքներին:

«ՇՀԿ-ն կոչ է անում ստեղծված իրավիճակը կարգավորել քաղաքական-դիվանագիտական միջոցներով», – ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Sputnik Արմենիա