ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը Ֆլորիդայում Իսրայելա-ամերիկյան խորհրդի համաժողովում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը Իրանի հետ լարվածության դիվանագիտական լուծումը գերադասում է ռազմական տարբերակից, հաղորդում է The Times of Israel-ը։
Իրանին ԱՄՆ-ի հարվածի հավանականության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ուիտկոֆը հույս է հայտնել քաղաքական լուծման վերաբերյալ։ Նա ասել է, որ Թեհրանի հետ հնարավոր համաձայնագիրը պետք է ներառի չորս հիմնական ոլորտ՝ միջուկային հարստացման սահմանափակում, հրթիռային ներուժի կրճատում, առկա միջուկային նյութերի վերահսկողություն և տարածաշրջանում միջնորդ կառույցներին աջակցության դադարեցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը խոստովանել է, որ ծանր տնտեսական իրավիճակը կարող է Իրանին դրդել փոխզիջման։ Նա նաև ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը իրանցի ցուցարարներին։ Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Թրամփը հունվարի 15-ին հայտարարել էր, որ ցուցարարների և իշխանությունների միջև բախումների ժամանակ Իրանում սպանություններն ու բռնությունը դադարել են՝ չնայած Իրանի դեմ կոշտ միջոցների կիրառման հնարավորության բազմիցս բարձրաձայնմանը:
Armenia Today
