Թուրքիայի և Հայաստանի սահմանին «Ալիջան» սահմանային անցակետի կառուցման աշխատանքներն ավարտվել են 90 տոկոսով։ Այս մասին տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները։
«Ալիջան» սահմանային անցակետում, Իգդիրի Քարաքոյունլու շրջանում և Հայաստանի Արմավիրի մարզի «Մարգարա» սահմանային անցակետում աշխատանքները շարունակվում են։
«Ալիջան» սահմանային անցակետում կառուցվում են շենքեր մաքսատան և այլ ընթացակարգերի իրականացման համար։ Բացի այդ, դրվել են գովազդային վահանակներ և հայտարարություններ, որոնք կոչ են անում Հայաստանից Թուրքիա մեկնողներին այցելել Իգդիր և նրա շրջակայքը։
Թուրքական ԶԼՄ-ները նաև հիշեցնում են, որ «Ալիջան» սահմանային անցակետը փակ է եղել 1952 թվականից։
Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը տեղեկացրել է, որ նպատակն այն է, որպեսզի այս ամսվա վերջին սահմանային անցակետը բացվի։
«Մեր ծրագրերի համաձայն՝ մենք ձգտում ենք սահմանային անցակետը բացել սպասարկման համար այս ամսվա վերջին։ Ռազմական անցակետի վերատեղակայման առնչությամբ, որը պատկանում է 5-րդ բրիգադի հրամանատարությանը, տարածքը կփոխանցվի առևտրի նախարարությանն այս ամսվա վերջին»,- նշել է նա։
News.am
