Կանադացի քաղաքացիներին հորդորում են հնարավորության դեպքում լքել Իրանի տարածքը։ Հասանելի են ցամաքային սահմանահատման տարբերակներ. Հայաստանի և Թուրքիայի հետ ցամաքային սահմանները բաց են։ Դրա մասին ասված է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։
«Կանադական անձնագիր ունեցողներին Թուրքիա մուտք գործելու համար վիզա պետք չէ։ Սակայն, Հայաստան ժամանելուն պես անհրաժեշտ է վիզա ստանալ։
Իրանում հյուպատոսական ծառայություններ մատուցելու մեր հնարավորությունները չափազանց սահմանափակ են»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Միացյալ Նահանգներն իր քաղաքացիներին հորդորել էր Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով շտապ լքել Իրանի տարածքը։
News.am
