Логотип

Թեհրանը հրապարակել է զինված անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը

Իրանում վերջերս տեղի ունեցած զինված անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան երեք հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Ընդհանուր առմամբ զոհվել է 3 117 մարդ, այդ թվում՝ 2 427 քաղաքացիական անձ և անվտանգության մարմինների աշխատակից: Զոհված ահաբեկիչների թիվը կազմում է 690», – գրել է Արաղչին «X» սոցիալական ցանցում։

Իրանում զոհվածների թեման բազմիցս շահարկումների առարկա է դարձել արևմտյան ԶԼՄ-ներում։ Թիվն ուռճացվում էր, որպեսզի հող նախապատրաստեր ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանին հարվածելու համար։ ԱՄՆ նախագահը նույնիսկ հայտարարել Է ԱՄՆ-ից ցուցարարների համար պատրաստվող օգնության մասին, սակայն ավելի ուշ հայտարարել է, որ ինքն իրեն համոզել է չհարվածել Իրանին:

Ի սկզբանե Իրանում բողոքի ակցիաները սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ձեռք են բերել քաղաքական բնույթ: Ցուցարարների թվում էին նաև 1979 թվականին գահընկեց արված իրանական շահի որդի Ռեզա Փահլավիի կողմնակիցները: Իրանիազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ:

Sputnik Արմենիա