Логотип

Ադրբեջանցինե՞ր Ամասիայում. իրավապահ կառույցների արձագանքը

Համացանցում «Ադրբեջանցիները Ամասիայում զրուցում են հայ պարեկների հետ» վերտառությամբ տեսանյութ է տարածվում: 34 վայրկյան տևողությամբ կարճ տեսանյութում ենթադրյալ ադրբեջանցին ռուսերենով խոսում է հայ պարեկի հետ:

Տեսանյութի իսկությունը ստուգելու նպատակով Aysor.am-ը դիմեց ՆԳՆ։ Մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորեց դիմել գործընկեր կառույցին՝ Ազգային անվտանգության ծառայություն: Այստեղից էլ նշեցին, որ հարցը գրավոր ուղարկենք: