Логотип

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատարանը երկարաձգեց Կարո Օկումուշյանի տնային կալանքը

Դատարանը 3 ամսով երկարաձգել է «18 արդարների» գործով մեղադրյալ Կարո Օկումուշյանի տնային կալանքի ժամկետը։ Համապատասխան որոշումը կայացրել է դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ փետրվարի 23-ի նիստում բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը։

Պաշտպանական կողմը միջնորդել է ազատ արձակել նրան՝ ընդգծելով, որ մեղադրյալը կապ չունի քաղաքականության հետ, մեղքը չի ընդունում, իսկ տնային կալանքի տակ գտնվելը ոչ միայն խոչընդոտում է հարազատների հետ նրա շփումներին, այլև անդրադառնում է ընտանիքի ֆինանսական վիճակի վրա:

Հիշենք, որ խոսքը արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի դատավարության մասին է։

News.am