Логотип

Աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ. Վարդևանյանը` Կարապետյանի վճարած գրավի չափի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն աննախադեպ չափի գրավ է վճարել. ավելի քան 10 միլիոն դոլար։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նիստի ժամանակ հայտարարեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հայտնել էինք, որ 2025թ–ի դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Սակայն գրավի չափը հայտնի չէր։

«Գրավի չափը աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ… 4 միլիարդ դրամ (մոտավորապես 10,6 միլիոն դոլար)», – ասաց փաստաբանը։

Նշենք, որ այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով դատական նիստը։

Sputnik Արմենիա