Սորոսի հիմնադրամից միլիոններ ստացող ՔՊ-ական պատգամավորները, ո՞ւմ հիբրիդն էին. ո՞վ էր ֆինանսավորում Սորոսի հիմնադրամին, որից ֆինանսավորվում էին ՔՊ-ական պատգամավորները։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 17–ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հիբրիդային հարձակումների դեմ պայքարի շրջանակում Եմ–ից ստացվող գումարներին։
«Իհարկե, դրանք այն երկրներն են, որոնք հետաքրքրված են Հայաստանում ինչ-որ բույն դնել, իրենք են հենց հիբրիդի սիմվոլը։ Ձեր հացը Սորոսն է ապահովել ո՞ւմ եք ինչ ասում, մեր հացը մենք ենք աշխատում։ Ո՞վ է ձեր պատվիրատուն, Սորոսը չի՞»,–ասաց նա։
Անդրադառնալով ընտրակաշառքի մեղադրանքներին և հրապարակված ձայնագրություններին, Նարեկ Կարապետյանն ասաց. «Ինչքան ինձ բացատրեցին, խնդիրն այն է, որ գրանցված աշխատողներին որպես բան են ներկայացնում, բայց ինձ ավելի շատ մտահոգեց խոսույթները։ Այդ խոսույթը, իհարկե, հատուկ չէ մեր ուժին և մեր պատկերացրած Հայաստանի խոսույթին, ինչի դեմ մենք պայքարում ենք։ Կարևոր է, որ խոսույթը մեր հասարակության մեջ փոխվի, ՔՊ-ական խոսույթը վերանա։
Ամենայն հավանականությամբ ձայնագրությունը մոնտաժված է և ամենայն հավանականությամբ ինչ-որ ուղարկված մարդկանցով է ձայնագրությունը։ Այդպիսի բաներ էլի կանեն, բայց մեր հանրությունը պետք է հասկանա, որ մեր ձեռագիրը հենց այդ ամեն ինչից Հայաստանը այդ ուղղությունից փոխելն է»։
News.am
