«Ադրբեջանի հետ համակարգմամբ մենք փուլ առ փուլ առաջ ենք տանում մեր հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։
«Այս համատեքստում մենք շարունակում ենք ակտիվորեն աջակցել «Արևելա-Արևմտյան կենտրոնաեվրոպական միջանցք» նախաձեռնությանը, որն առավել հուսալի երթուղին է Ասիայի և Եվրոպայի միջև առևտրի համար՝ Կասպից ծովով»,- նշել է նա։
News.am
