ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը շարունակում է գործել՝ չնայած Իրանի կողմից Հորմուզի նեղուցի բացմանը, և կշարունակվի մինչև Թեհրանի հետ կնքված համաձայնագրի լիարժեք իրականացումը։
«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բաց է և պատրաստ է գործողությունների և լիարժեք տարանցման համար, բայց ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ, քանի որ այն վերաբերում է միայն Իրանին, մինչև Իրանի հետ մեր համաձայնագիրը 100%-ով ավարտվի։ Այս գործընթացը պետք է շատ արագ ընթանա, քանի որ կետերի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական մեդիա հարթակում։
Այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ի պատասխան Լիբանանում հրադադարի, հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բաց է լինելու բոլոր առևտրային նավերի համար հրադադարի ընթացքում։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Թրամփին։
«ՓաստԻնֆո»
