Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ն ԱՊՀ երկրների հետ տասնամյակներ շարունակ ձևավորել է առանձնահատուկ հարաբերություններ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Այսօր Ռուսաստանի նախագահը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն՝ քննարկելով ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցությունը։
«Մենք միշտ ունեցել ենք, և վստահ եմ, որ կշարունակենք ունենալ այս հարցի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք։ Նրանք մեր հարևաններն են։ Տասնամյակների ընթացքում մենք զարգացրել ենք հատուկ հարաբերություններ թե՛ մարդասիրական ոլորտում, թե՛ մարդկային չափանիշներով», – խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։
Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է, որ երկրները տարբեր ոլորտներում ունեն բազմաթիվ փոխադարձ շահեր։
«Բազմաթիվ են խառը ամուսնությունները, մշակույթի և առաջնային նշանակություն ունեցող այլ ոլորտներում փոխադարձ հետաքրքրությունները», – հավելել է Պուտինը։
Զեկույցի համար Պուտինը խոսքը փոխանցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Sputnik Արմենիա
