Գործող իշխանություններից այլ որոշում անհնար էր սպասել։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը 3 ամսով երկարաձգեց նրա տնային կալանքը։
Կարապետյանը պատասխանեց նաև հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր առաջնորդած ուժի շանսերին վերաբերող հարցին։
«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք միայն հաղթանակի են գնում։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենց հաղթանակի պարագայում Հայաստանում պատերազմ կսկսվի, Սամվել Կարապետյանը կարճ պատասխանեց. «Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. խմբ.) բուժման կարիքն ունի»։
Sputnik Արմենիա
