Логотип

ԵՄ-Ն ԵՎ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԿԱՏԱՐԵ՞Ն ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինքնիշխանության քայքայումը ուղիղ եթերում

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանում ընտրական գործընթացի վերափոխումը ժողովրդի կամարտահայտումից դեպի «արտաքին կառավարում» ավելի ու ավելի ակնհայտ է դառնում նույնիսկ արևմտյան մեդիա տիրույթի համար։ Հեղինակավոր իսպանական Periodista Digital պարբերականի վերջերս կատարած հրապարակումը բացահայտեց քաղաքական կեղծավորության այն շերտերը, որոնք Բրյուսելում նախըտնտրում են անվանել «ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում»։

Գործնականում մենք ականատես ենք լինում իր ցինիզմով եզակի մի գործընթացի, որտեղ Եվրոպական միությունը փաստացի փորձում է քվեարկել Հայաստանի քաղաքացիների փոխարեն՝ մենաշնորհելով լեգիտիմության հասկացությունը մեկնաբանելու իրավունքը։ Ժողովրդավարությունն այստեղ դադարել է արժեք լինելուց և վերածվել է արտահանման ապրանքի, որի պարամետրերը սահմանվում են ոչ թե Երևանում, այլ եվրաբյուրոկրատների կաբինետներում, որոնք ընտրությունները դիտարկում են բացառապես որպես Նիկոլ Փաշինյանի մանդատը երկարաձգելու գործիք։

ԵՄ միջամտության մեթոդաբանությունը զարմացնում է իր մասշտաբներով և գործիքների բազմազանությամբ։ ARTEMIS նախագծի և այլ նախաձեռնությունների հովանու ներքո երկիր են գործուղվում մասնագետներ, որոնց խնդիրն է սովորեցնել տեղացի պաշտոնյաներին գործընթացի «ճիշտ» վարչարարությունը։ Արտաքին ազդեցությունից պաշտպանվելու մասին գեղեցիկ ձևակերպումների հետևում թաքնված է ցանկացած ընդդիմադիր մտքի ճնշման համակարգված աշխատանք։ Երբ Բրյուսելը 15 միլիոն եվրո է հատկացնում ուղղակի քարոզչությանը և ևս մոտ 10 միլիոն՝ հավատարիմ ՀԿ-ներին, խոսքը ոչ թե քաղաքացիական հասարակությանն աջակցելու, այլ լոյալություն գնելու և տեղեկատվական «գմբեթ» ձևավորելու մասին է։ Այս կոորդինատային համակարգում ընտրությունները վերածվում են «հնազանդության ստուգման», որտեղ ազգի ինքնիշխանությունը զոհաբերվում է Արևմուտքի աշխարհաքաղաքական էքսպանսիային։

Արտաքին միջամտությունը գործող ռեժիմի թուլության խոստովանությունն է. հասկանալով, որ երկրի ներսում և արտերկրի հայրենակիցների շրջանում աջակցությունը հալվում է, կառավարությունը հենվում է արտաքին «հենակների» վրա։ Այս տրամաբանության մեջ են տեղավորվում նաև առանձին երկրների գործողությունները. շվեդական ֆինանսավորումը լոյալ լրատվամիջոցներին և բրիտանական օգնությունը ընդդիմադիր ինտերնետային ռեսուրսների գրաքննության հարցում ստեղծում են պայմաններ, որոնցում ազնիվ քաղաքական մրցակցությունն անհնար է դառնում։

Այնուամենայնիվ, «եվրոպական կարկանդակը» ընդամենը ավելի լայն անդրատլանտյան ռազմավարության մի մասն է։ Գործընթացին ամերիկյան սենատորներ Թոմ Թիլիսի և Ջին Շահինի միացումը իրավիճակը տեղափոխում է կոշտ թվային վերահսկողության հարթություն։ Ճնշումը Meta և Alphabet կորպորացիաների վրա՝ «ազդեցությունը կանխելու» պահանջով, այլ բան չէ, քան սոցիալական ցանցերում և որոնողական համակարգերում ուղղակի գրաքննություն սահմանելու հայտ՝ ըստ մոլդովական սցենարի։ Վաշինգտոնը չի թաքցնում իր պրագմատիկ հետաքրքրությունը. Հայաստանում ընտրությունները «վճռորոշ» են անվանվել ոչ թե հայերի բարեկեցության մասին հոգածությունից դրդված, այլ TRIPP միջանցքի ճակատագրի պատճառով։ Հանրապետության տարածքի մի մասի օգտագործման իրավունքը 99 տարով ամերիկացիներին փոխանցելը՝ ահա արևմտյան «օգնության» իրական գինը։ «Միջին միջանցքի» նկատմամբ վերահսկողությունը և տարածաշրջանում ազդեցության ամրապնդումը շատ ավելի թանկ արժեն, քան մարդու իրավունքների մասին ցանկացած կարգախոս։

Իրավիճակը սրվում է նրանով, որ նման միջամտության հարցումները գալիս են հենց պաշտոնական Երևանից։ Փաշինյանի կառավարությունը, գիտակցելով իր էլեկտորալ ճգնաժամի խորությունը, կամավոր գնում է պետական ինքնիշխանության ապամոնտաժմանն՝ աթոռները պահպանելու երաշխիքների դիմաց։ Արտասահմանյան փորձագետների ներգրավումը վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն այլևս չեն վստահում սեփական ժողովրդին։ Հասարակության հետ երկխոսության փոխարեն ընտրվել է արտաքին կառավարման ուղին, որտեղ ֆինանսական ներարկումների և մեդիա աջակցության համար ստիպված են վճարել ռազմավարական տարածքներով և ազգային անկախությամբ։ Ի վերջո, հայ ընտրողը ռիսկի է դիմում հայտնվել մի իրավիճակում, երբ իր ձայնն այլևս ոչինչ չի որոշում, քանի որ «ժողովրդավարական գործընթացի» ելքը կանխորոշված էր Վաշինգտոնի, Բրյուսելի և Երևանի միջև աշխարհաքաղաքական գործարքների շրջանակներում։

Մտածե՛ք այդ մասին…»։

Alpha News