Логотип

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԱՐՑԱԽՈՒՄ ԷԼ Է ՀԻՄԱ ԽԱՂԱՂ, ԲԱՅՑ ԱՅԼԵՎՍ ՀԱՅ ՉԿԱ

Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել,հերիք է մեր վրա մուննաթ գաք։

Նիկոլոստներն ,իրար հերթ չտալով ,փորձում են ընդդիմության վրա գլորել այն կեղծ թեզը,որ մենք դեմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին և կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։

Նախ. և 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարություն -կապիտուլյացիան,և 2022-ի հոկտեմբերի 6-ի Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու դավաճանական ակտը,և 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթերը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևաբար,եթե նոյեմբերի 9-ի հետ խնդիր ունեք,գնացեք ինքներդ ձեր հետ բանավիճեք։

Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը 2016-ի Ապրիլյան հաղթական պատերազմից հետո օրակարգ են բերել Վիեննայի,Ժնևի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 2009-2013թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների նախագահները/ Օբամա,Սարկոզի,Մեդվեդև,Օլանդ,Պուտին/

5 հայտարարություն են ընդունել,որտեղ անառարկելի է համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Դրա արդյունքում ձեր Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» Ալիևը 2016-ի հոկտեմբերի 7-ին բողոքում էր,որ «փակ դռների հետևում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

Նոյեմբերի 9-ի մասով.կրկնում եմ,այդ հայտարարությունը ստորագրել է Փաշինյանը/երևի բունկերից/:

Բայց նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը 2022-ի հոկտեմոերի 6-ի փաստաթղթի ու 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրածի համեմատ՝ «չարիքի փոքրագույնն» է։

Այնտեղ 4 անգամ Լեռնային Ղարաբաղը հիշատակվում էր որպես առանձին սուբյեկտ,այլ ոչ թե Ադրբեջանի մաս։

Արցախի մի մասը հայկական էր և այնտեղ ապրում էր 130.000 հայ բնակչություն։

Ամարասում ու Գանձասարում հայ մարդը կնունք ու հարսանիք էր անում։

Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարությունը Փաշինյանն ու Ալիևը խախտեցին ,այդպես էլ լինելու է օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ։

Փաշինյանի ստորագրած որևէ փաստաթուղթ խաղաղություն չի կարող բերել։

Վկան 2020-ի նոյեմբերի 9 -ի ու 2022-ի հոկտեմբերի 6-ի փաստաթղթերն են։

Բավ է խաղաղություն բառը չարաշահել։

Հազար եմ ասել.Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց այլևս հայ չկա։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ, ֆեյսբուքյան էջ