Логотип

«Աչաջրի վերակառուցման ծրագրով էին եկել». բնակիչները «Մեր ձևով» շարժման անդամների հետ հանդիպման մասին

Սամվել Կարապետյանի թիմը եղել է մեր գյուղում, մենք դիմավորել ենք, ողջունել ենք, ազատություն ենք ցանկացել Սամվել Կարապետյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ողջունել ենք նրանց մուտքը։ Այս մասին նշել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչներից մեկը։

«Եկել էին բավականին առողջ ծրագրերով, գյուղի վերաշինման, վերակառուցման, վերականգնման մի շարք ծրագրերով։ Մարզպետարանից հանձնարարական կար բոյկոտել հանդիպումը, որովհետև նա թիվ մեկ ընդիմությունն է։ Կուլտուրայի տունը պիտի նորոգեին, կուլտուրայի տնից մի մարդ չկար, հասկանալի պատճառներով։ Կարապետյանի թիմը կլինի լավագույնը տվյալ իրավիճակում, բայց մեր ժողովուրդը դեռ թմբիրի մեջ է, մթագնած և քաղաքականապես հետամնաց։ Թմբիրից կհանեն միայն առողջ ուժերը։

Նարեկ Կարապետյանն էր եկել, Սուրեն Կարայանը, մեծ խմբով եկել էին։ Մենք մեր հոգսերը ներկայացրել ենք ջրերի ներքին ցանցի նորոգումները, 1860 թվականին կառուցված մեր ժամի վերակառուցման աշխատանքների համար ենք դիմել և գյուղամիջյան հատվածն էլ իրենց կողմից վեր են ածում մի դրախտային հատվածի։ Լինելու է գեղեցիկ պուրակ, ցայտաղբյուրներ։

Իրենց ծրագրերը նաև պատկերներով էին մեզ ներկայացնում, որպեսզի պարզ լինի։ Փառք նրանց ու հաջողություն»,–ասաց նա։

Մեկ այլ աչաջրեցի էլ նշեց. «Առաջին ամենամեծ բանը, որ Հայաստանում պակասում է, արդարություն է, որ գոյություն չունի։ Եթե արդարություն լինի։ Ոնց որ, մեր ընկերը մի քիչ առաջ ասաց, հրամաններ են ստանում, որ էս մեկին չընդունեք, էն մեկին չընդունեք, ղեկավարությունը փախչում է աջ ու ձախ՝ իր աշխատողների հետ միասին, էդ արդարությո՞ւն է։

Պարզ ասեմ, Նիկոլը, որ ընտրվել է, դրա համար եմ եկել Ռուսաստանից։ Կարծել եմ, որ պիտի արդարություն լինի, բայց եկա, խաբվեցի, եկա, ընկա ցավի մեջ։ Ինչքան չոբան կա, տարան նախարար նշանակեցին»։

Երրորդ գյուղացին էլ նշեց, որ լսել է Սամվել Կարապետյանի մասին որպես լավ մարդ։ «Կարապետյանի ցավը տանեմ, թող գա գյուղը ասֆալտի, սարքի, ջուր քաշի, հաց–մաց բերի տա։ Կարապետյան Սամվելի պես լավ մարդ չկա։ Ուզում է ֆուտբոլի դաշտը սարքի, կուլտուրայի տունը սարքի, դպրոցին օգնի»։

News.am