Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Արամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ։
Արամազդ Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։ Նա ՀԱԿ-ից դուրս գալու դիմում էր գրել ապրիլին, որին հաջորդել էր Լևոն Տեր-Պետրոսյանի մասին սկանդալային գրառումը։ Նա աշխատել է նաև «World Vision Armenia»-ում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկում», եղել է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչը։
Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանը պաշտոնից ազատվեց սեպտեմբերի 11-ին։ Նա այդ պաշտոնում աշխատեց 4 ամիս. նշանակվել էր 2025-ի մայիսին։