Логотип

Իրանում 6 մարդ է մահապատժի ենթարկվել

Այսօր առավոտյան Իրանի Խուզեստան նահանգում վեց մարդ է մահապատժի ենթարկվել ահաբեկչության, անջատողականության և Իսրայելի հետ կապերի համար: Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը՝ հղում անելով դատական մարմիններին։

«Բոլոր իրավական ընթացակարգերի ավարտից և Իրանի գերագույն դատարանի հավանությունը ստանալուց հետո այսօր առավոտյան ի կատար է ածվել վեց ահաբեկիչների և անջատողականների դատավճիռը, որոնք վերջին մի քանի տարվա ընթացքում վնաս են հասցրել Խուզեստանի անվտանգությանը ՝ կատարելով մի շարք զինված գործողություններ և պայթեցումներ»,-հայտնում է գործակալությունը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ահաբեկչություններում առանցքային դեր կատարելուց բացի, մահապատժի ենթարկվածները կապեր են ունեցել Իսրայելի հետ և աջակցություն են ստացել օտարերկրյա գործակալներից:

Ըստ ԶԼՄ–ի` նրանք անմիջական մասնակցություն են ունեցել իրավապահ և անվտանգության մարմինների աշխատակիցների սպանությանը, զբաղվել են ռումբերի պատրաստմամբ և տեղադրմամբ, Խորեմշեհր քաղաքում գազալցակայան են պայթեցրել, զինված հարձակումներ են գործել բանկերի վրա, նռնակներ են նետել ռազմական կենտրոնի վրա և կրակ են բացել մզկիթների ուղղությամբ:

Sputnik Արմենիա