Логотип

Թուրքիայի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել. զոհեր կան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայի Քոջայելի նահանգի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է «Yeni Şafak» թերթը։

«Պայթյունը որոտացել Է Դիլովասի քաղաքի քիմիական գործարանում։ Նախնական տվյալով՝ երեք բանվոր է մահացել», – հայտնել Է թերթը։

Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ փրկարարական բրիգադներ։

Sputnik Արմենիա