Վրաստանում մեկնարկել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որին մասնակիցների թիվը Թբիլիսիի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ կազմել է 7.85 %, քվեարկությանը մասնակցել է 275,948 մարդ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին։
Նշենք, որ Վրաստանի 64 քաղաքներում և շրջաններում քվեարկողներն ընտրում են քաղաքապետերի և տեղական խորհուրդների անդամների (սակրեբուլոներ)։ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն։
Հաղորդվում է, որ Վրաստանի՝ 18 տարեկան և բարձր 3,513,818 քաղաքացիներ իրավունք ունեն քվեարկելու։ Նրանց համար բաց է 3,061 ընտրատեղամաս։ Ընտրություններին հետևում են 28 միջազգային կազմակերպություններից ավելի քան 80 դիտորդ և 27 տեղական կազմակերպություններից ավելի քան 8,000 դիտորդ։
Ընտրությունները լուսաբանում է 73 լրատվամիջոցների մինչև 1,000 լրագրող։