Логотип

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ, ԹԵ՞ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

ՄԱԿի հրապարակած նոր «Երջանկության վարկանիշում» Հայաստանը 79-րդ տեղն է զբաղեցրել հետազոտված 137 երկրների շարքում, տեղավորվելով Նեպալի և Տաջիկստանի միջև, հաղորդում է ԱՌԿԱն:

Տարածաշրջանի երկրներից World Happiness Report-ում, որն ընդգրկում է 2020-2022թթ. ժամանակահատվածը, Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին՝ 70-րդ հորիզոնականում: Վրաստանը 90-րդ տեղում է, Ուկրաինան՝ 92-րդ, Իրանը՝ 101-րդ, Թուրքիան՝ 106-րդ (Ադրբեջանը վարկանիշում նշված չէխմբ.):

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թերեվս սխալ չի լինի այն պնդումը, որ գոյություն ունեն մարդկային երջանկության 8 միլիարդ բանաձևեր: Մոլորակի յուրաքանչյուր բնակիչ ունի իր սեփականը (բանաձևը), երջանիկ կյանքի չափորոշիչների իր ուրույն հավաքածուն: Այդուհանդերձ 2011թ.-ին ՄԱԿի Գլխավոր Ասամբլեան ընդունեց բանաձև, որը կոչ է անում ՄԱԿի անդամ երկրներին գնահատել իրենց ժողովրդի երջանկությունը և օգտագործել այն որպես կողմնորոշիչ պետության քաղաքականության մեջ: Այդ ժամանակից ի վեր փորձագետները պարբերաբար ուսումնասիրում և կազմում են աշխարհի երկրների վարկանիշը ըստ երջանկության մակարդակի՝ ինչոր ընդհանրական բանաձևի հիման վրա: Գնահատման ժամանակ հաշվի են առնվում այնպիսի բնութագրիչներ, ինչպիսիք են մեկ շնչի հաշվով ՀՆԱն, սոցիալական աջակցության մակարդակը, կյանքի տևողությունը, քաղաքացիական ազատությունների ապահովումը, զբաղվածության երաշխիքները, կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաև հասարակական կարծիքի հարցումների արդյունքները:

10 տարվա ընթացքում Հայաստանի դիրքերը երջանիկ երկրների ցանկում փոխվել են չափազանց արմատականորեն։ Գլխապտույտ վերելքներին փոխարինելու են եկել կտրուկ անկումները։ Օրինակ, եթե 2012-ին երկիրը զբաղեցնում էր 53-րդ տեղը, ապա 2015-ին իջավ 110-րդ հորիզոնական: 2017-ին ընդհանրապես հայտնվեցինք վարկանիշի 121-րդ հորիզոնականում: Գրեթե հատակին: Բայց հետո եկավ տոտալ «թավիշը», երկիրը վեր հրվեց հատակից, և սկսվեց աճող երջանկության շրջանը։ Եվ ահա Հայաստանը 79-րդ տեղում է։ Զի՛լ է, այնպես չէ՞: Պարզապես այստեղ պետք է ուշադրություն դարձնել, թե հատկապես ինչով է «թավիշը» երջանկացրել հայ ժողովրդին։

Վերջին տարիներին Հայաստանում նվազել է կենսամակարդակը։ Սա անվիճելի փաստ է։ Եթե նախկինների օրոք, այսինքն 2017-ին երկրում աղքատության մակարդակը կազմում էր 25,7%, ապա 2021-ին այդ ցուցանիշն աճել է՝ հասնելով 27%-ի։ 2022-ի վերաբերյալ տվյալները կառավարությունը դեռ չի հրապարակել։ Սակայն նշենք, որ դեռևս անցած տարի Հայաստանի էկոնոմիկայի նախարարը չէր բացառում, որ տարվա արդյունքներով աղքատությունը կարող է հասնել նույնիսկ 42%-ի։ Հասել է արդյոք այդ մակարդակին, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Իսկ մինչ այդ արձանագրենք փաստը. փաշինյանական թիմի կառավարման տարիներին երկրում աղքատության մակարդակն աճել է։ Ընդ որում, հիշեցնեմ, հայ ժողովուրդն ավելի երջանիկ է դարձել։

Վերջին տարիներին Հայաստանը համավարակ ու պատերազմ է ապրել։ Կովիդը ավելի քան 8 հազար կյանք խլեց, իսկ 44-օրյա պատերազմում զոհվեց գրեթե 5 հազար մարդ։ Եվս ավելի քան 200 մարդ զոհվեց անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի ժամանակ։ Գումարած հազարավոր վիրավորները: Ընդ որում, հիշեցնեմ, հայ ժողովուրդն ավելի երջանիկ է դարձել։

Վերջին տարիներին Հայաստանը կորցրել է Ադրբեջանի կողմից բռնազավթված իր ինքնիշխան տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր։ Բացի այդ, վիթխարի կորուստ է այն, որ այսօր օրակարգում Երևանի կողմից Արցախի ճանաչման հարցն է որպես Ադրբեջանի մաս։ Հայաստանը կորցրել է Արցախի հետ հաղորդակցությունը։ Բացի այդ, աճում է լարվածությունը ՀԱՊԿի և ՌԴի հետ Երևանի հարաբերություններում, ինչը սպառնում է դաշնակիցների կորստով։ Ընդ որում, հիշեցնեմ, հայ ժողովուրդն ավելի երջանիկ է դարձել։

Կարելի է ժամեր շարունակ թվարկել փաստեր, որոնք վկայում են փաշինյանական թիմի կառավարման տարիներին Հայաստանի հսկայական կորուստների մասին։ Ամեն օրը կորուստ է բերում: Բայց պարզապես ապշեցուցիչ է, որ այս խորապատկերին հայ հասարակությունն ավելի երջանիկ է դառնում։ Իհարկե, յուրաքանչյուրն ունի երջանկության իր սեփական բանաձևը։ Բայց մերը (բանաձևը) նման է ախտորոշման: Մեր երջանկությունը մազոխիզմի տեսք ունի: Մանավանդ կողքից դիտողի աչքում: