Օրերս ԶԼՄ-ներ տեղեկատվություն ներհոսեց այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակմամբ զբաղվում է Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատը։
ՀԱԿ կուսակցությունը փետրվարին ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման իր ծրագիրը, իսկ այժմ ձեռնամուխ է եղել Հիմնական օրենքում փոփոխությունների նախագծի մշակմանը։ Այդ աշխատանքի մեջ, պետք է ենթադրել, Նիկոլ Փաշինյանի հավանությամբ ներգրավված են միջազգային փորձագետներ։
ՀԱԿ–ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներից արդեն տեղեկատվություն է արտահոսել այն մասին, որ հաջորդ տարի իշխանությունը պատրաստվում է հանրաքվե անցկացնել։ Դա կնշանավորի Տեր–Պետրոսյանի վերադարձի երկրորդ փուլը ակտիվ քաղաքականություն. ըստ մեր ունեցած տեղեկությունների, փոփոխությունների նախագծի քողի տակ ՀԱԿ–ը պատրաստվում է վերականգնել 1995թ. սահմանադրությունը, այնպես որ ՀՀՇ ռեժիմի պարագլուխը իշխանության կվերադառնա ոչ միայն իր աշակերտի, այլև վերականգնված սահմանադրության միջոցով, որը նախատեսում է վերադարձ կառավարման նախագահական եղանակին։
Ո՞վ է մշակում ազգային անվտանգության հայեցակարգը։
Թե հատկապես ինչը դրդեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ հայտարարություն հնչեցնել այն մասին, թե վեթինգի օրինագիծն արդեն պատրաստ է, կարելի է միայն կռահել։
Արդարադատության նորաթուխ նախարար Ռուստամ ԲԱԴԱՍՅԱՆԸ հայտարարեց, որ խոսքն առայժմ վերաբերում է միայն համապատասխան հայեցակարգի մշակմանը։ Ի դեպ, հայեցակարգի մասին։ Մոտ երկու ամիս առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հայտարարեց ազգային անվտանգութան նոր հայեցակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Գործող հայեցակարգն ընդունվել է 2007 թվականին, և հետևաբար, իր կարծիքով, հնացել է։ Հայտարարությանը հաջորդեցին Գրիգորյանի 2-3 հանդիպում փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ, և այդքանով գործը լռվեց։
Այն մասին, թե ինչ ձևաչափով է ընթանում ազգային անվտանգության նոր հայեցակարգի ծրագրի մշակումը և ինչ մասնագետներ են մասնակցում աշխատանքին, առայժմ ոչ մեկին հայտնի չէ։ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի կայքում այդ մասին ոչինչ չի ասվում։ Չեմ զարմանա, եթե այդ փաստաթղթի մշակմանը ձեռք զարկած լինի ՀԱԿ–ը. չէ՞ որ Փաշինյանի թիմը բացարձակ անկարողություն է ցուցաբերում պետական կառավարման բոլոր հարցերում…
Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի և արդարադատության նորաթուխ նախարարի արտահայտությունների չհամընկնելու առնչությամբ կհավելեմ հետևյալը. Բադասյանն ունի իր ոչ պաշտոնական ղեկավարությունը, որն էլ թելադրում է նրան օրակարգը։ Օրերս ԶԼՄ–ներում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ արդարադատության նախարարն ընդունել է Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչներին ու հասցեատերերին։ Զրույցի ընթացքում հիմնադրամի նախագահ Լարիսա ՄԻՆԱՍՅԱՆԸ կարծիք է արտահայտել, որ բացի դատավորների խոր վեթինգից, անհրաժեշտ է համապատասխան զտումներ ձեռնարկել դատախազությունում և քննչական մարմիններում։ Հանդիպմանը ներկա են եղել Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը և ուրիշներ։ Այստեղից եզրահանգում. նախարար Բադասյանի օրակարգը կարող է թեթևակի տարբերվել խորհրդարանական մեծամասնության օրակարգից։
Բադասյանը ենթարկվում է նրանց, ովքեր նշանակել են իրեն նախարարի պաշտոնում, իսկ այդ նշանակման, ինչպեսև Արտակ Զեյնալյանի հրաժարականի հարցում տիկին Լարիսան վճռորոշ դեր է կատարել։ Այստեղից հարց. ո՞ւմ է ենթարկվում արդարադատության նախարարը, վարչապետին, թե՞ Սորոսի հիմնադրամի ղեկավարությանը։ Պատասխանը թողնում եմ ընթերցողներին։ Ի դեպ, տիկին Լարիսան չափազանց դժգոհ է, որ «Իմ քայլը» խմբակցությունում հայտնվել են Ստամբուլյան կոնվենցիայի կատաղի հակառակորդներ։ Տե՛ս, է, կամակորության ինչպիսի՜ տոն։
